«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#180, 2010-10-05 | #181, 2010-10-06 | #182, 2010-10-07


ԹԵՐԹԵՐԻՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՀՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ ԵՆ «ԱԶԳ»-ԻՆ

ArcaLer Scorecard կազմակերպության` հայկական 52 տեղեկատվական գործակալությունների եւ կայքերի շրջանում անցկացրած մոնիտորինգի նպատակն էր պարզել, թե որ լրատվամիջոցներն են վայելում վստահություն, օբյեկտիվությունՙ ճշտելով, թե որ լրատվամիջոցներին են ամենից շատ հղում կատարել ոչ միայն հայերեն, այլեւ անգլերեն եւ ռուսերեն լեզուներով: Վերջնական գնահատականի համար կարեւոր չափանիշներ են հանդիսացել որակը, պահանջարկը, ճանաչվածությունը, կարեւորությունն ու լրատվամիջոցի հեղինակությունը:

Yerkramas.org կայքէջի փոխանցմամբՙ առաջին հորիզոնականը զբաղեցրել է «Նովոստի Արմենիա» գործակալությունը` 1.001 միավորով, երկրորդը yerevaklur-ն է, լավագույն եռյակը եզրափակում է panarmenian.net գործակալությունը: Yerkramas.org-ը զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Համաձայն արդյունքներիՙ լավագույն տասնյակում միակ օրաթերթը «Ազգ» -ն է, որ հավաքած 0.250 միավորով զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իրենից առաջ թողնելով միայն լրատվական կայքերին: «Գոլոս Արմենիի» օրաթերթը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, «Առավոտը»` 15-րդ, «Իրավունքը»` 28-րդ, «Հայկական ժամանակը»` 30-րդ, «Հայոց աշխարհը»` 46-րդ հորիզոնականը: Հեռուստատեսություններից A1+-ը 18-րդ հորիզոնականում է, Հ1-ը` 21, Շանթը` 33-րդ, իսկ Երկիր Մեդիան` 43-րդ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4