«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2010-10-06 | #182, 2010-10-07 | #183, 2010-10-08


ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստանի կառավարությունը երեկ հավանություն տվեց Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից եւ ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրին: Էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել բելգիական «Այ Բի Էյ» մոլեկուլյար կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության անունից «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման, ֆինանսների նախարարի հետ համատեղ` բելգիական «Քեյ Բի Սի Էն Վի» բանկի հետ ցիկլոտրոնի ձեռքբերման ֆինանսավորման վերաբերյալ պայմանագրեր կնքելու գործընթացները: Այդ պայմանագրերով, մասնավորապես, նախատեսվում է ցիկլոտրոնի միջոցով ստեղծել ռադիոիզոտոպների արտադրության արտադրամաս, որի համար բելգիական կողմը կտրամադրի 4,8 մլն եվրո: Ծրագրին աջակցելու է Բելգիայի կառավարությունը, որը ստանձնել է վարկի մարման սուբսիդավորումը:

Նվազագույն աշխատավարձըՙ 32,5 հազար դրամ

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում կառավարության երեկ կատարած փոփոխություններով 30 հազար դրամի փոխարեն նվազագույն ամսական աշխատավարձը 2011թ. հունվարի 1-ից կսահմանվի 32 հազար 500 դրամ: Նշենք, որ այդ մասին նախօրեին մեր թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել էր ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը :

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4