«Նովոստի» գործակալությունում երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը հայտնեց, որ այս տարվա 9 ամիսներին ներդրումային ծրագրի փաստացի ֆինանսավորումը կազմել է 7 մլրդ դրամ, որից 1,7 մլրդ դրամը ներդրվել է շարժակազմի արդիականացման համար: Ըստ գլխավոր տնօրենի, այդ ընթացքում հիմնանորոգվել են 293 բեռնատար վագոններ, 8 մարդատար եւ 5 էլեկտրաքարշեր, ինչպես նաեւ 13,8 կմ երկաթգիծ:
Խոսելով փոխադրումների ծավալների մասին, Շեւքեթ Շայդուլինն ասաց, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 12 տոկոսով: Բեռնափոխադրումներն ավելացել են 9 տոկոսով, իսկ ուղեւորափոխադրումներըՙ 58 տոկոսով: Այս ցուցանիշները «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրենը համարեց Հայաստանի արդյունաբերության ակտիվության ցուցիչներ:
Ա. Մ.