Այսօր ժամը 12-ին` Պետական ճարտարագիտական համալսարանում տեղի կունենա նույն համալսարանի շրջանավարտ, Հայաստանի նախկին վարչապետ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի անվան դահլիճի բացման արարողությունը: Միջոցառմանը մասնակցելու են կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ ուրիշներ: Բացման արարողությունից հետո տեղի կունենա Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի հանձնումը: Այս կրթաթոշակն ամեն տարի տրվում է կիբեռնետիակայի ֆակուլտետի տվյալ տարվա լավագույն ուսանողին:
Ի. Պ.