«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#181, 2010-10-06 | #182, 2010-10-07 | #183, 2010-10-08


ՀԱՅԿԱԿԱՆ ՖԻԼՄԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵԿԱՏԵՐԻՆԲՈՒՐԳՈՒՄ

Եկատերինբուրգ քաղաքում կազմակերպված վավերագրական ֆիլմերի փառատոնում լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Հայաստանի վերջին լարախաղացը»: Այս մասին հայտարարվել է փառատոնի փակման արարողության ժամանակ` հոկտեմբերի 5-ին: «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմի ռեժիսորներն են Արման Երիցյանն ու Իննա Սահակյանը, նկարահանել է «Բարս Մեդիա» վավերագրական ֆիլմերի ստուդիան: «Հայաստանի վերջին լարախաղացը» այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում նույնպես լավագույն ֆիլմ է ճանաչվել:

«Հայաստանի վերջին լարախաղացը» պատմում է լարախաղաց-վարպետներ Ժորա Արմենակյանի եւ Կնյազ Մհերյանի մասին, որոնք ձգտում են պահպանել լարախաղացության ավանդույթները:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4