Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Երեւան է ժամանել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությունը: Երեկ Ազգային ժողովում Հովիկ Աբրահամյանն ընդունել է իրանցի գործընկերոջը: Կայացած առանձնազրույցի ընթացքում կարեւորվել են երկկողմ բարեկամական հարաբերությունները, միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը: Զրույցի ընթացքում անդրադարձ է արվել նաեւ տարածաշրջանային հարցերին:
Առանձնազրույցից հետո հայ-իրանական հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Հ. Ա.