2010 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է բանտարկության մեջ գտնվող չինացի իրավապաշտպան Լյու Սյաոբոյին Չինաստանում մարդու հիմնարար իրավունքների երկարատեւ ու ոչ բռնի պայքարի համար: Այս մասին երեկ հայտարարվել է Օսլոյում: Լյու Սյաոբոն 54 տարեկան է: Վերջին 2 տասնամյակների ընթացքում Լյու Սյաոբոն համարվել է Չինաստանում խոսքի ազատության եւ մարդու հիմնարար իրավունքների պաշտպանը: 1989 թվականին նա մասնակցել է Պեկինի կենտրոնի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցած ցույցերին եւ ձերբակալվել 20 ամսով: Պետական կարգի տապալման փորձի համար Լյու Սյաոբոն 2009-ին դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:
2010 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի գումարը կազմում է 10 միլիոն շվեդական կրոն (շուրջ 1 միլիոն եվրո):
Ի. Պ.