«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#182, 2010-10-07 | #183, 2010-10-08 | #184, 2010-10-09


ՓԱԿ ՆԻՍՏ` ԲԱՆԱԿԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀՀ ԱԺ պաշտանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի երեկվա փակ նիստում քննարկվելիք միակ թեման վերջին շրջանում բանակում տեղի ունեցող աղմկարահարույց սպանություններն ու ինքնասպանություններն էին: Ավելի քան մեկ ժամ տեւած քննարկման ընթացքում հաղորդումներ են ներկայացրել պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության, ռազմական դատախազության եւ քննչական ծառայության ներկայացուցիչները: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը «Ազգ»-ին փոխանցեց, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտում առկա իրավիճակն ու խնդիրները: Այնուհետեւ պատգամավորները ներկայացրել են իրենց մտահոգություններն ու կանխարգելիչ միջոցառումների ծրագիր առաջարկել: Հրայր Կարապետյանը չմանրամասնեց, թե ինչ աառաջարկություններ են հնչել, սակայն նշեց, որ դրանք վերաբերում են զինվորական ծառայության ընթացքին, այլընտրանքային եւ սահմանագոտում ծառայությանը:

Մինչ նիստի մեկնարկը հանձնաժողովի անդամ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ բարձրաձայնելու է այն հարցը, թե ինչպես է պատահել, որ մինչեւ օրս այդքան պարզ պատճառներով ադրբեջանական կողմում գերության մեջ հայտնված զինվորներ ու քաղաքացիական անձինք ունենք: Պատգամավորն առաջարկելու է նաեւ ուժային կառույցներում ուժեղացնել քաղաքացիական վերահսկողության մեխանիզմը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4