Որոշ գյուղերում դեռեւս պահպանվել է ավանդույթ, երբ հարսանիքի կամ քեֆ-ուրախությունների ժամանակ հյուրընկալող կողմը մեկին նշանակում է, որ ցուցակ կազմի, թե ով ինչ նվիրեց եւ դա որքան արժեր, որպեսզի պատասխանի ժամանակ էլ նույն որակի եւ նույն գումարի մի նվեր էլ իրենք տանեն: Փաստորեն այս ավանդույթը գործում է ոչ միայն գյուղերում այլեւ խորհրդարանում:
Բացի նրանից, որ ՕԵկ-ը բոյկոտեց եւ չմասնակցեց ԱԺ փոխխոսնակի ընտրություններին` բացառությամբ Գագիկ Բաղդասարյանի, որը ներգրավված էր հաշվիչ հանձնաժողովում, կուսակցության պատգամավորները նախկին օեկ-ական, ներկայումս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Սամվել Բալասանյանին այդպես էլ չշնորհավորեցին: «Ինչո՞ւ չշնորհավորեցիք ձեր նախկին թիմակցին ընտրվելու կապակցությամբ» հարցին Հովհաննես Մարգարյանը պատասխանեց. «Ես չշնորհավորեցի, որովհետեւ ինքն էլ ինձ չշնորհավորեց, երբ ընտրվեցի ԱԺ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ», ասաց նա:
Հ. Հ.