Ազգային ժողովի նիստի մեծ ընդմիջմանը ԱԺ կարմիր ֆոյեում մի խումբ պատգամավորներ զրուցում են:
Վահան Հովհաննիսյան- Ա՛յ մարդ, էս մեր գործարար պատգամավորների կրթական ցենզը շատ ցածր է, պետք է ԵԱՀԿ գրասենյակի Կապինոսին խնդրել, որ մի անվճար ծրագրով գոնե աշխարհում հայտնի թեւավոր խոսքերը նրանց սովորեցնեն, թե չէ ասում եմ` «սրբազան կով», սրանք կարծում են` իրենց վիրավորում եմ: Տո չէ, էլի, նետ, 1 մլրդանոց երկրում սրբազան կով ասելով` հասկանում են անձեռնմխելի, համարյա սրբի նման բան:
Վիկտոր Դալլաքյան- Դա էլի ոչինչ, այ մարդ, անհետեւեւանք անցավ ոնց որ, բա որ էդ մեր բոլոր գործարարները հաստ վզով են, բայց երբ ասիՙ հաստավիզ, մենակ մեկի պատգամավորներն առան վրաները, ու էստեղ ես քաշվա` էլ ընկերս քավորությունից հրաժարական տվեց, Նառան մյուս կողմից է ամեն օր տարբեր ելույթներ ունենում, ստիպված, ինչ անեի, ես էլ ամբիոնից ասի` չէ, էլի, նետ, կուժ, քեզ եմ ասել, կուլա, դու պետք է հասկանաս, կուլան ձեր շեֆը չէ...
Վ.Հ.- Չհասկացանք, բա հիմա էդ կուլան ո՞վ է...
Վ.Դ.- Ես էլ չհասկացա, հիմի կարողա՞ մի հատ էլ էդ կուլայի պատճառով ամբիոնից բանավոր հրաժարական գրեմ (բաժանում է դիմումի պատճեններն ու հեռանում)...
Ստյոպա Սաֆարյան- Մի րոպե, մի րոպե, էդ մասնավոր գործերը մի կողմ թողեք, Ղարաբաղը ձեռքից գնում է, «Ժառանգության» օրինագծի մասին մտածեք, ով ուրիշ բանի մասին խոսի, երկրի դավաճան է: Բայց հլա դուք հիմա մի բան ասեք` Հովիկ Աբրահամյանին Շվեյցարիայի արտգործնախարարը ասել է` Հայաստանի հետ բանակցում են հայ-թուրքական բանակցությունները շարունակության վերաբերյալ, իսկ մեր արտգործնախարարին ասել է` բանակցություն նիխթ, հիմա ո՞ւմ է ճիշտ ասել:
Լյովա Խաչատրյան- Արա, սպասի, ինչ Շվեյցարիայի արտգործնախարար, ինչ բան, փոխանակ ասեք, որ հակակարկտային կայանների կրակողները ծուռ են նշան բռնում ու կարկուտը ցրել չեն կարողանում, կարկուտն էլ թափվում ու բերքը փչացնում է` Շվեյցարիայի արտգործնախարար, էլ եսիմ ինչ...
Վարդան Բոստանջյան- Շվեյցարիայի արտգործնախարարը կսպասի, ավելի լավ է, դուք իմ դիմումին ծանոթացեք` Դալլաքյանի քավորությունից հրաժարվելու վերաբերյալ, էդ անխիղճը տեղը չի բերում` ե՞րբ որտե՞ղ ի՞նչ ասի...
Լ.Խ.- Արա, յա, բա քավորությունից դիմումո՞վ են հրաժարվում, էդ դեպքում դիմում գրելով երեւի կարելի է նաեւ քավոր դառնալ. հիմի ինձ պետք է էն ամենավերեւներից մեկի քավորը դառնալ, որ մի դիմում գրեմ, կլնի՞...
Վահան Հովհաննիսյան, Բոստանջյան,- Եսի՞մ...
Ռաֆիկ Պետրոսյան (մոտենալով).- Հլը բոլորդ սուսեք, էս ԱԼՄ-ի Կարապետիչը լրիվ ձեռից գնացել է, ինքը չգիտի` լավ, բա իրա ժուռնալիստներն ի՞նչ են անում էս շենքում բացի բուֆետ գնալուց, որ իրենց շեֆին չեն ասել` ես պատգամավորների աշխատավարձերի բարձրացման օրինագծի հեղինակը չեմ, դրանց շեֆն էլ աչքերը չէր փակի-բերանը բացի:
Լ. Խաչատրյան- Գրի սառույցին, պարոն Պետրոսյան, ըտենց անկապ բաներ են ասել` անցել գնացել ա...
Ռ. Պետրոսյան- Սառույցին գրելը իրավական կատեգորիա չէ, ես իրավագիտության դոկտոր եմ...
Տիգրան Թորոսյան- (վազելով դեպի դահլիճ` ընթացքից)- Ամոթ է, ամոթ, գիտության դոկտորը կառավարության վարորդի չափ աշխատավարձ է ստանում, դուք ինչի հետեւից եք ընկել...
Ռաֆիկ Պետրոսյան- Իյա, էս սա նոր արթնացա՞վ...
Վ. Հովհաննիսյան- Դե գիտե՞ք ինչ, մարդու իրավագիտակցությունը բխում է նրա կեցությունից...
(Ստեփան Սաֆարյանը նայում է ժամացույցին եւ ուղղվում դեպի դահլիճ)- Արագացրեք, ԼՂ հարցի քննարկումը վերսկսվեց, ի՞նչ տասներորդական բաներից եք խոսում...
Վարդան Այվազյան- (դահլիճ գնալու ճանապարհին)- Այ մարդ, էդ բոլորը հեչ, բա որ տեղական արտադրողը նեղանում է ինձանից` իր շահերը խորհրդարանում չպաշտպանելու համար...
Գ. Ծառուկյան (մոտենալով)- Կոնկրետ իմ շահերին ոչ ոք չի կարա կպնի, գլուխը պատին կտա, ուրիշ...
Ս. Սաֆարյանըՙ գլուխը դահլիճից հանելով- Ներս եկեք, ԼՂՀ ճանաչման օրինագիծն է քննարկվում...
Գ. Ծառուկյան- Գլուխդ պատով ես տալիս, ուրիշ...
Վ. Հովհաննիսյան- Ստյոպ ջան, դու հանգիստ գնա, մենք դեմ ենք օրինագիծը ձեր կողմից օրակարգ մտցնելուն, բայց որ մտցրել եք` կողմ ենք քվեարկելու...
Գալուստ Սահակյան- (մոտենալով)- ԼՂՀ-ն մենք վաղուց ենք ճանաչել, «Ժառանգությունը» քնից էլնում` բանից բեխաբար օրը մի օրինագիծ աղմուկ-աղաղակով բերում-մտցնում է օրակարգ:
Կարեն Ավագյան- (շնչակտուր վազելով)- Ստյոպ, արա, ձեր 5 հոգուց Ղարաբաղում մի կռված գոնե ունե՞ք, որ ԼՂՀ ճանաչելուց եք խոսում:
Ս. Սաֆարյան (գլուխը դահլիճի դռնից հանած)- Հա, Լարիսա Ալավերդյանը...
Կ. Ավագյան.- Իյա, Լարիսան «Ժառանգությունից» չէ...
Բոլորը մտնում են դահլիճ:
Հ.Աբրահամյան- (նիստը վարողի վահանակից)- Մի լղոզեք, հատ-հատ թվերով ասեք` ինչը քանի՞ դրամով կթանակա... վայ, կներեք, խառնեցի, մի խոսքով` երբ պետք ըլնի, էն վախտ էլ ԼՂՀ-ն կճանաչենք, փաստահավաք թե դաշտային առաքելություն, ինչ տարբերություն...
Նիստն ընդմիջումից հետո շարունակվում է:
Ընդմիջմանը կարմիր ֆոյեում էր ԱՐՏԱՆԻՇՑԻ ՍՈՒՐԻԿԸ