Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնում է Հունաստանի Հանրապետություն: Աթենքում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի, խորհրդարանի նախագահ Ֆիլիպոս Պետսալնիկոսի, ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուի, խորհրդարանական եւ միջխորհրդարանական կառույցների, նրանց ղեկավարների հետ: Հոկտեմբերի 14-ին պատվիրակությունը կմեկնի Կիպրոս, որտեղ ԱԺ նախագահը կհանդիպի Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի, Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանի, Նիկոսիայի քաղաքապետի, Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Մ. Խ.