«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#184, 2010-10-09 | #185, 2010-10-12 | #186, 2010-10-13


ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՄՈՒԼԸ ՓՈԽԾԱՆՈԹԱՑՄԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԻ

Հոկտեմբերի 10-11-ին Երեւանում տեղի ունեցավ ՀՅԴ լրատվամիջոցների խորհրդաԺողով: Լրագրողների հետ երեկ հանդիպած Աբո Պողիկյանը («Ասպարեզ») եւ Շահան Գանդահարյանը («Ազդակ») նշել են, թե Սփյուռքի մամուլի տեղեկատվությունը Հայաստան հասցնելը եւ հայ հասարակությանը ներկայացնելն այսօր խնդիր է, մինչդեռ, օրինակ, հայաստանյան մամուլում լույս տեսնող նյութերը բավական ներկա են Սփյուռքի մամուլում: Ա. Պողիկյանն առաջարկում է ինչ-որ ձեւաչափ գտնել` փոխադարձ ծանոթացումն ապահովելու համար (նա նշել է Հարութ Սասունյանի օրինակը, որ ամեն շաբաթ իր տեսակետը հասանելի է դարձնում հայաստանյան լրատվամիջոցներում, մինչդեռ Սփյուռքում ծանոթացման արժանի շատ այլ անուններ եւս կան): Երկու խմբագիրներն էլ մտահոգված էին հայերեն գրավոր լեզուն Սփյուռքում պահպանելու, նոր սերնդի` հայերենով չգրելու եւ չկարդալու առումով` անվճար հանրակրթական դպրոցը շատ հայ ծնողների համար գերադասելի է վճարովի հայկական դպրոցից: Ի դեպ, ուրիշ սփյուռքահայ խմբագիրների հետ, Ա. Պողիկյանն ու Շ. Գանդահարյանն էլ մասնակցելու եւ իրենց մտահոգությունները հայտնելու են Ստեփանակերտում ընթացող հայկական լրատվամիջոցների խմբագիրների հավաքին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4