«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#185, 2010-10-12 | #186, 2010-10-13 | #187, 2010-10-14


«BAXI» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆ ԱՊԱԳԱՅԻ ԿԱԹՍԱՆԵՐՆ ԵՆ

«BAXI» հայտնի ընկերությունը հիմնադրվել է 1866 թվականին: Իտալական «BAXI» ընկերությունն իր արտադրանքում շարունակաբար կիրառում է գիտության եւ տեխնիկայի նորագույն նվաճումները, ինչի շնորհիվ էլ ընկերությունը ներկայումս ջեռուցման ոլորտի համաշխարհային առաջատարներից է: Կատարելագործելով ինովացիոն համակարգերի ներդրման գործընթացները եւ կիրառելով նորագույն տեխնոլոգիաների վերջին նվաճումները` այսօր «BAXI»-ն ներկայանում է բոլորովին նոր ձեռքբերումներով: Ընկերության նոր ձեռքբերումը ապագայի կաթսաներն են, որոնք ունեն LCD թվային էկրան: «Մասնավորապես նոր սերնդի կաթսաներում տեղադրված են ESS, ASD եւ 10 x security համակարգեր», ասում է «Իդեալ համակարգի» խանութ-սրահների տնօրեն Սահակ Վարդանյանը : Վերջինիս փոխանցմամբ` ESS (ի-էս-էս) համակարգն ապահովում է էլեկտրաէներգիայի եւ գազի առավելագույն խնայողություն, ինչը Հայաստանի պայմաններում շատ կարեւոր է, քանի որ էներգակիրների թանկացման համաշխարհային միտում է նկատվում: Մյուս համակարգի` ASD (էյ-էս-դի)-ի շնորհիվ ավտոմատ բացահայտվում են կաթսայի աշխատանքի հնարավոր շեղումները: «10 x security համակարգն էլ ապահովում է 10 աստիճան անվտանգություն: Այսինքն` որեւէ խնդրի ժամանակ կաթսան ավտոմատ անջատվում է», տեղեկացնում է Սահակ Վարդանյանը: Ապագայի կաթսաների կառավարման նոր թվային վահանակը կաթսայի աշխատանքի ստուգումը դարձնում է հեշտ ու մատչելի:

Հայաստանում իտալական «BAXI» ընկերության էքսկլյուզիվ ներկայացուցիչը «Իդեալ» համակարգն է: Շուրջ 10 տարուց ավելի է, ինչ «BAXI» ապրանքանիշը ներկայացված է Հայաստանում: «Փորձում ենք ջեռուցման համակարգերը հասանելի դարձնել բոլորի համար: Աշխատում ենք հնարավորինս իջեցնել ջեռուցման կաթսաների գները: Ինչ վերաբերում է համակարգը տեղադրելուն, դա կատարում ենք անվճար: Ծավալների ավելացման շնորհիվ կարողանում ենք մատակարար ընկերություններից ապրանքները ձեռք բերել եւ մեր սպառողներին ներկայացնել ավելի մատչելի գներով: Ներկայումս համակարգի համար կիրառում ենք զեղչային լայն ինտերվալ», ասում է Սահակ Վարդանյանը:

«BAXI» ապագայի կաթսաները Հայաստան են ներկրվել այս տարի, սրանք 2010 թվականի նորույթներն են: Սահակ Վարդանյանը տեղեկացնում է. «Ամեն տարի, երբ «BAXI» ընկերությունը թարմացնում է իր տեսականին, մենք նոր մոդելներն անմիջապես ներկրում ենք Հայաստան»:

«BAXI» ընկերությունն ունի արտադրանքի լայն տեսականի: Կաթսաների արժեքները տարբեր են` կախված մոդելից: «Իդեալ համակարգում» ներկայացված գազի կաթսաներն արժեն 200 հազար դրամից մինչեւ 1 միլիոն դրամ: «Իդեալ» համակարգը տրամադրում է 2 տարվա երաշխիքային սպասարկում, հետերաշխիքային սպասարկումն էլ իրականացվում է մատչելի գներով:

1866 թվականին Ռիչարդ Բաքսենդեյլը հիմնեց «Baxendale» ընկերությունը, որն էլ հետագայում դարձավ «BAXI» ընկերության շուրջ մեկուկես դարյա ճանապարհի սկիզբը: Իտալական «BAXI» ընկերությունը գազի կաթսաների արտադրության եւ ջեռուցման ոլորտի ամենախոշոր եւ առավել պրոֆեսիոնալ ընկերություններից մեկն է: Ավելի քան 50 տարի «BAXI» ընկերությունը զբաղվում է ջեռուցման եւ տաք ջրամատակարարման սարքերի արտադրությամբ: Ամեն տարի ընկերությունն արտադրում է ավելի քան 1 միլիոն գազի կաթսաներ եւ ջեռուցման համակարգեր: Թողարկվող արտադրանքի 75 տոկոսն արտահանվում է շուրջ 70 երկրներ:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4