Երեկ Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց «Վրաստանի սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ» կատարելու օրինագիծը: Համաձայն, փաստորեն, նոր սահմանադրությանՙ Վրաստանի նախագահի լիազորությունները որոշակիորեն կնվազեն ի հաշիվ կառավարության` ի դեմս վարչապետի լիազորությունների մեծացման: Լրացումները նաեւ նախատեսում են երկրի դատական համակարգի անկախության խորացում:
Նոր սահմանադրությանը կողմ են քվեարկել Վրաստանի խորհրդարանի 150 պատգամավորներից 112-ը, դեմՙ հինգ պատգամավոր:
Հ. Ա.