«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#187, 2010-10-14 | #188, 2010-10-15 | #189, 2010-10-16


ՄԵՂՐՈՒ ՀԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն երեկ պայամանագիր ստորագրեցին Մեղրու ՀԷԿ-ի կառոցման աշխատանքները սկսելու վերաբերյալ:

Համաձայն ստորագրված համաձայնագրիՙ Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿՙ հայկական կողմում Մեղրու ՀԷԿ-ը, իրանական կողմումՙ Ղարաչիլար ՀԷԿ-ը: Մեղրու ՀԷԿ-ի հզորությունը կկազմի 130 մվտ եւ տարեկան կարտադրի մոտ 800 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը կարժենա 323 մլն դոլար: Շինարարությունը կֆինանսավորի իրանական կողմըՙ ներդրող ընկերությունն է «Ֆարադ-Սեպասարը»: Շինարարությունը կտեւի 5 տարի, որի ավարտից հետոՙ 15 տարվա ընթացքում, Մեղրու ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիան կտեղափոխվի Իրան: Այսինքնՙ հայկական կողմը արտադրված էլեկտրանէերգիայով կվճարի իրանական կողմին շինարարության ֆինանսավորման դիմաց: Շահագործման 15-րդ տարվա վերջին ՀԷԿ-ը անհատույց կհանձնվի հայկական կողմին: Նախատեսվում է, որ շինարարության մեջ ներգրավված կլինեն շուրջ 2 հազար մարդ, որոնք պետք է հնարավորինս տեղի բնակչությունից լինեն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4