«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#188, 2010-10-15 | #189, 2010-10-16 | #190, 2010-10-19


«ՀԱՅԵՐԸ ԵՐԱԽՏԱՊԱՐՏ ԵՆ». ՄՈՒՍԱ ԼԵՌ

Ֆրանսիայի հայ համայնքը պատվել է Մուսա լեռան ֆրանսիացի փրկիչներին: Հոկտեմբերի 15-ին Թուլոյի նավահանգստում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը Ֆրանսիայի պաշտպանության եւ ֆրանսիացի վետերանների պետական քարտուղար Հյուբերտ Ֆալկոյի ներկայությամբ բացել է պատվո հուշատախտակ` նվիրված ֆրանսիացի զինվորներին, որոնք թուրքական ոչնչացումից փրկեցին Մուսա լեռան 4100 հայ փախստականներին: Պատվո հուշատախտակի վրա, ինչպես տեղեկացնում է Ժան Էսքիյանը Փարիզից, նշված է. «Հայերը երախտապարտ են»:

«Նրանք մեր նավատորմիղի հպարտությունն են, նրանք ֆրանսիական բանակի պատիվն ունեն, նրանք Ֆրանսիայի` որպես ամբողջության հպարտությունն են», հուշատախտակի բացման արարողությանը հայտարարել է Հյուբերտ Ֆալկոն:

Իր ելույթում նա անդրադարձել է Հայաստանի եւ Ֆրանսիայի դարավոր կապերին: «Սրանք եղբայրության եւ սրտի կապերն են: Բավականին երկար ժամանակ պատմության քամիները` ցավի եւ տառապանքի քամիների հետ Ֆրանսիային մղել են մինչեւ հայերի հաջորդ սերունդներ: Նրանք բնակվել են այստեղ: Այստեղ աշխատել են, հաճախ բավականին ծանր», նշել է Ֆրանսիայի պաշտպանության եւ ֆրանսիացի վետերանների պետական քարտուղարը: Նրա խոսքերով, հայերը Ֆրանսիայում մեծացրել են իրենց երեխաներին, ինտեգրվել ֆրանսիական հասարակությանը: «Նրանք ֆրանսիական հասարակությանն են նվիրել իրենց լավագույնը: Նրանք արյուն են թափել այն հայրենիքի համար, որ հիմա նաեւ իրենց է պատկանում»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4