«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2010-10-16 | #190, 2010-10-19 | #191, 2010-10-20


ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ SCADA ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Երեւանում ներկա է գտնվել Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման եւ կարգավարական կառավարման SCADA համակարգի գործարկման արարողությանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ՀՀ նախագահին է ներկայացրելՀայաստանի էներգետիկ ոլորտի համար կարեւոր նշանակություն ունեցող այս համակարգի հնարավորությունները եւ ներդրված հատուկ ծրագրերը: Համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ իրականացնելու էներգահամակարգի կառավարումը: Էներգահամակարգում տվյալների հավաքագրման եւ կարգավարական կառավարման համակարգի նախագիծն իրականացվելու է մի քանի փուլով: Հանրապետության ղեկավարը ծանոթացել է նաեւ հետագա փուլերում նախատեսվող ծրագրերին: Առաջին փուլի իրականացման նպատակով Հայաստանի կառավարության եւ Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջեւ (ներկայումս` Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն) վարկային համաձայնագիր է կնքվել:

SCADA համակարգի գործարկման արարողությանը մասնակցել է նաեւ Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասահարու Կոնոն: Վերջինս հիշյալ նախագիծը համարել է հայ-ճապոնական բարեկամության, համագործակցության լավագույն օրինակներից մեկը եւ նշել է, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի տնտեսության զարգացմանը միտված նախաձեռնություններին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4