«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#189, 2010-10-16 | #190, 2010-10-19 | #191, 2010-10-20


ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՆԻՍՏ ՂՐԻՄՈՒՄ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը երեկ մեկնել է Ուկրաինա (Ղրիմ, Պարտենիտ)` ԱՊՀ-ի պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու:

Խորհրդի նիստում, որը կկայանա վաղը, օրակարգի համաձայն կքննարկվի 21 հարց ԱՊՀ-ի պետությունների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության վերաբերյալ, ինչպես նաեւ կընդունվեն հստակ որոշումներ ընդհանուր գործունեության ծավալման եւ ակտիվացման ուղղությամբ:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նիստում կքննարկվեն նաեւ խորհրդի աշխատանքային մարմինների գործունեության արդյունքները եւ կհաստատվի խորհրդի 2011 թվականի աշխատանքային պլանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4