Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի որոշմամբ Մոսկվայի քաղաքապետի հիմնական թեկնածու Սերգեյ Սոբյանինը երեկ հանդիպել էր Մոսկվայի արհմիությունների ներկայացուցիչներին: Խոսելով քաղաքապետ դառնալու պարագայում իր առաջին քայլերի մասին` Սոբյանինը նշել է. «Մենք բոլորս պետք է աշխատենք հասնել այն բանին, որ մոսկովյան աշխատատեղերում աշխատեն բացառապես մոսկվացիները: Այդ աշխատատեղերը պետք է լինեն բարձր վարձատրվող: Մենք պետք է բարձրացնենք նաեւ մոսկվացիների պրոֆեսիոնալ որակները` դրանք համապատասխանեցնելով արդի մարտահրավերներին»:
Հ. Ա.