«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#191, 2010-10-20 | #192, 2010-10-21 | #193, 2010-10-22


ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ՌԴ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՇՈՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

ՌԴ Պետդումայի` Վլադիմիր Ժիրինովսկու ղեկավարած Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության պատգամավոր Աշոտ Եղիազարյանը մեղադրվում է խոշոր չափերի մեքենայություններ կատարելու մեջ, որոնց համար, մեղքն ապացուցվելու դեպքում, սպառնում է 10 տարվա ազատազրկում: Ռուսաստանի գլխավոր դատախազության համապատասխան կառույցը դիմել է Պետդումային` Աշոտ Եղիազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ: Ըստ որոշ լուրերի` Աշոտ Եղիազարյանի գտնվելու վայրն անհայտ է: Որոշ ժամանակ առաջ տարբեր լրատվամիջոցներին Ա. Եղիազարյանն ասել էր, որ իր դեմ անվանարկման մեծ արշավ է սկսվել, քանի որ ինքը մի շարք դատական հայցեր է ներկայացրել: Իսկ դատական կատարածուներն, ընդհակառակը, խոսում են Եղիազարյանի` 200 մլն դոլարի հասնող պարտքերի մասին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4