«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2010-10-21 | #193, 2010-10-22 | #194, 2010-10-23


ՀԻՄԱ ՔՆՆԱՐԿՈ՞ՒՄ ԵՔ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ, ԹԵ՞ ՈՉ

Երեկ ՀԱԿ-ը ընտրական օրենսգրքի փոփոխությունների` շրջանառության մեջ դրված նախագծի առիթով տարածել է մի հայտարարություն, որտեղ ուլտիմատիվ ոճով ասվում է, թե ԸՕ-ի հետ կապված երկխոսություն կամ համագործակցություն կլինի քաղբանտարկյալներին ազատ արձակելուց եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելուց հետո, եւ որ` այդպիսի քննարկումները պատրանք են ստեղծում, թե մինչեւ այժմյան ընտրությունների պատճառը անկատար օրենսդրությունն է, մինչդեռ գործող օրենսգրքով էլ կարելի է ազատ եւ թափանցիկ ընտրություններ կազմակերպել: Ըստ ՀԱԿ հայտարարության` եթե իրենք եւ որեւէ քաղաքական ուժ մտնեն քննարկման ԸՕ-ի վերաբերյալ` մասնակից կդառնան, հայտարարության տեքստով, «ընտրական կեղծիքների ու բռնության միջոցով իշխանության յուրացման ծանրագույն հանցանքը պարտակելուն»:

Այս բոլորով հանդերձ` հաջորդում է հայտարարության 5-րդ կետը. «Այնուամենայնիվ, Հայ ազգային կոնգրեսը, շահագրգռված ցանկացած օրենսդրական բաց լրացնելու մեջՙ ԸՕ-ի վերաբերյալ իր առանցքային համարած 7 առաջարկներն ուղարկել է ԵԽՙ լիազորելով վերջինիս եւ նրա հովանավորությամբ գործող, այս ուղղությամբ աշխատող կառույցներինՙ դրանք օգտագործելու համապատասխան քննարկումներում: Նրանք միաժամանակ տեղեկացվել են Կոնգրեսի սկզբունքային դիրքորոշման մասին, այն էՙ արդարացի ու թափանցիկ ընտրություն անցկացնելու համար, առաջին հերթին, Հայաստանում իսպառ բացակայում է իշխանության քաղաքական կամքը»:

Դե ասեք` մասնակցում եք, էլի, ԸՕ քննարկումներին, էլ մասնակցելը ոնց է լինում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4