Շուրջ մեկ տարի արդեն Մարտունիում գործում է Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության ակումբը, ղեկավարությամբ Հուսիկ Մխիթարյանի: Այդ կարճ ժամանակում ակումբին հաջողվել է բարի անուն եւ համակրանք ստեղծել քաղաքում, կազմակերպել ծառատունկ եւ հանրօգուտ այլ միջոցառումներ: Նկատի ունենալով այդ, ինչպես նաեւ Մարտունի քաղաքի համեմատաբար աշխույժ կյանքը, Արմենական-ՌԱԿ Հանրապետական վարչությունը որոշել էր կուսակցական գրասենյակ հաստատել քաղաքի կենտրոնում:
Կիրակի օրը, հոկտեմբեի 24-ին, վարչության մի խումբ անդամներՙ գլխավորությամբ ատենապետ Հակոբ Ավետիքյանի եւ ընկերակցությամբ Ֆիլադելֆիայից ժամանած տեր եւ տիկին Բաբկեն եւ Անահիտ Մկրյանների, եղան Մարտունիում եւ պաշտոնապես բացեցին գրասենյակը, իսկ պրն Բ. Մկրյանը դարձավ 8 նորագիրների, մեծ մասամբ երիտասարդներ, ուխտառուն:
Մինչ այդ արարողությունները վարչության անդամները եղան քաղաքապետարանում եւ բովանդակալից զրույց ունեցան քաղաքապետ Բագրատ Հարությունյանի հետՙ քաղաքում առկա խնդիրների, իրականացվող ծրագրերի շուրջը:
Գրասենյակի բացումը, նորագիրների անդամագրությամբ, իսկական խանդավառություն էր ստեղծել տեղի ռամկավար ազատականների շարքերում, որոնք խոստացան, ի դեմս ատենապետ Հուսիկ Հարությունյանի, առավել աշխույժ գործունեություն ունենալ եւ նորանոր միջոցառումներ կազմակերպել ազգաբնակչության եւ հատկապես տեղի երիտասարդության համար:
Ռ. Ա.