«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#194, 2010-10-23 | #195, 2010-10-26 | #196, 2010-10-27


ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՄՈՒՐՋ` ԱՊՀ-Ի ԵՎ ԻՐԱՆԻ ՄԻՋԵՎ

Երեկ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ընդունեց Իրանում գտնվող ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մասնավորապես կարեւորել են հայ-իրանական տնտեսական կապերը քաղաքական հարաբերությունների մակարդակին հասցնելու անհրաժեշտությունը. «Ես հույս ունեմ, որ իմ պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը», նշել է վարչապետ Սարգսյանը: Իրանի նախագահն իր հերթին նկատել է. «Հայաստանի հետ մեր տնտեսական կապերի որակը քաղաքական հարաբերություններին հասցնելու համար որեւէ սահմանափակում չկա, եւ Իրանը պատրաստ է օժանդակել բոլոր նախաձեռնություններին»:

Զրուցակիցները հատկապես կարեւորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, բանկային ոլորտում համագործակցությունը. «Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Իրանի եւ ԱՊՀ-ի երկրների միջեւ», նկատել են Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը:

Վերջում Տիգրան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով անձամբ Իրանի նախագահին` հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար, վերահաստատել է նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Ահմադինեժադին` Հայաստան այցելելու վերաբերյալ: Իրանի նախագահն իր հերթին Հայաստանի նախագահին եւ հայ ժողովրդին է փոխանցել իր ամենաջերմ բարեմաղթանքները:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4