Երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ` խորհրդակցելու «Ժառանգության»` ԼՂՀ ճանաչման օրինագծի շուրջ, քանի որ այդ օրինագիծն ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի այս քառօրյայում պետք է դրվի քվեարկության: Փաստորեն` «Ժառանգությունը» փորձում է մեծամասնությանը համոզել, որ նա քվեարկի օրինագծի օգտին, իսկ մեծամասնությունը, հակառակը, ուզում է համոզել «Ժառանգությանը», որ վերջինս քարը փեշից թափի ու առայժմ համաձայնի քվեարկությամբ հետաձգել օրինագծի քվեարկությունը: Եթե մինչեւ այսօրվա ժամը 12-ը փոխհամաձայնություն չկայանա, օրինագիծը պետք է դրվի քվեարկության:
Մ. Խ.