Գլենդեյլի Հայ կաթողիկե առաջնորդարանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու սրահում վերջերս գրական երեկո էր կազմակերպվել: Այս մասին տեղեկացանք Կալիֆոռնիայի հայ գրողների միությունից (ԿՀԳՄ): Բանաստեղծ Գրիշ Դավթյանը, որը նաեւ ԿՀԳՄ-ի նախագահն է, երեկոյի ժամանակ հայտնել է, որ հրապակագիր Հրանտ Սիմոնյանը 1000 դոլար է նվիրում ԿՀԳՄ-ինՙ Հրանտ եւ Մանուշ Սիմոնյանների գրական մրցանակին հատկացնելու համար: Երեկոյի ընթացքում նաեւ տեղի է ունեցել արձակագիր Խորեն Արամունու «Խրամատից դուրս» վեպի շնորհանդեսը: Գրական երեկույթը համեմված է եղել երաժշտական կատարումներով:
Ի. Պ.