ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նախարարի մամուլի քարտուղար է նշանակվել Դավիթ Կարապետյանը : Վերջինս նախարարի նույն հրամանով ազատվել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետի պաշտոնից:
Դավիթ Կարապետյանը մասնագիտությամբ արեւելագետ-միջազգայնագետ է, դասախոսում է Հայաստանի ֆրանսիական համալսարանում, տիրապետում է չորս օտար լեզուների:
Հ. Ա.