«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2010-10-28 | #198, 2010-10-29 | #199, 2010-10-30


«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԿՐԱԿՈՑՆԵՐ»

Հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Ռուսաստանի իրենց գործընկերոջ նախաձառնեւթյամբ հանդիպեցին եւ հանդես եկան համատեղ «Մարդասիրական հռչակագրով»: Այն, ինչպես արդեն տեղեկացրել է «Ազգը», ենթադրում է ռազմագերիների, զոհվածների դիերի փոխանակում «եւ այդ սկզբունքի նաեւ հետագայում կիրառում»: Սակայն, ինչպես երեւում է, Ադրբեջանն այնքան էլ լավ չի հասկանում մարդասիրություն ասվածը կամ այն պարզ ճշմարտությունը, որ զոհեր լինում են կրակոցներից: Կամ էլ` Աստրախանից հետո` հոկտեմբերի 28-29-ի գիշերը ԼՂՀ դիրքերի վրա 120 կրակոց արձակելով եւ դրանով հրադադարի ռեժիմը 7 անգամ խախտելով Բաքուն «խոստովանում է», որ Ղարաբաղը անկախ պետություն է, եւ «մարդասիրության» վերաբերյալ հռչակագիր ամենեւին էլ ղարաբաղյան կողմի հետ չի ստորագրել:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ի մամուլի ծառայությունը` «պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է կրակը»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4