«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2010-11-02 | #201, 2010-11-03 | #202, 2010-11-04


ՀԱՄԱՁԱՅՆ ԱՍՏՐԱԽԱՆՅԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր ադրբեջանական կողմին կհանձնի ադրբեջանցի մի գերու: ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ «2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նոյեմբերի 4-ին, ժամը 12:00-ին հայ-ադրբեջանական շփման գոտու հյուսիսարեւելյան սահմանում` Իջեւան-Ղազախ ճանապարհի հատվածում, ադրբեջանական կողմին է հանձնվելու 2010-ին ՀՀ սահմանն ապօրինի հատած եւ այժմ Հայաստանում գտնվող Ադրբեջանի քաղաքացին»: Ելնելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերից` մինչեւ ադրբեջանական կողմին հանձնելը Ադրբեջանի քաղաքացու անուն-ազգանունը չի հրապարակվում:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4