«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2010-11-02 | #201, 2010-11-03 | #202, 2010-11-04


ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ

Նոյեմբերի 3-ին Լեհաստանում գտնվող ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին ընդունել է այդ երկրի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: Բաղդասարյանը Լեհաստանի նախագահին է փոխանցել նախագահ Սարգսյանի` Հայաստան այցելելու հրավերը, որը Կոմորովսկին ընդունել է. նախատեսվում է, որ 2011-ին Լեհաստանի նախագահը կլինի Երեւանում: Հանդիպման ընթացքում Լեհաստանի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵՄ-Հայաստան համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին, կարեւորվել է հատկապես «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը, որտեղ ընդգրկված է նաեւ Հայաստանը: Բաղդասարյանին ընդունել է նաեւ Լեհաստանի ներքին գործերի նախարար Ադամ Ռապացկին: Վերջինիս հետ հանդիպմանը ձեռք են բերվել պայմանավորվածություններ երկու երկրների ոստիկանական մարմինների միջեւ մի շարք ուղղություններով համագործակցության մասին: Այդ շրջանակում առաջիկայում ՀՀ ոստիկանության եւ Լեհաստանի ՆԳՆ-ի միջեւ համագործակցության համաձայնագիր կստորագրվի:

Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխը նույնպես հյուրընկալել է ՀՀ Ազգային անվտանգության քարտուղարին: Այս հանդիպման ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, համաձայն որոնց լեհական կողմը կաջակցի ՆԱՏՕ-ի եւ Եվրոմիության համագործակցության շրջանակում Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին: Հայ-լեհական կոնկրետ պայմանավորվածությունը վերաբերում է երկու երկրների միջեւ ռազմարդյունաբերական համագործակցության զարգացմանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4