CARD հիմնադրամը եւ UMCOR-ը համատեղ իրականացնում են «Կայուն համագործակցության ընդլայնման եւ գյուղատնտեսության զարգացման» (SCEAD) ծրագիրը: CARD հիմնադրամից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ նշված ծրագրի շրջանակներում 12 գյուղատնտեսական կոոպերատիվներ ստացել ու շարունակում են ստանալ ֆինանսական ու տեխնիկական աջակցություն: CARD հիմնադրամի ներմուծած գյուղտեխնիկան կնվազեցնի հնձման ու ներարկման ծախսերը եւ կբարձրացնի արտադրության արդյունավետությունը: SCEAD ծրագրի շրջանակներում Արարատի, Արմավիրի եւ Վայոց ձորի մարզերի 15 գյուղերի 21 շահառու կոոպերատիվներին կտրամադրվեն խաղողի այգիների խնամքի բարձրորակ սարքավորումներ` 30 մոտոբլոկներ, խոտհնձիչներ, գութաններ եւ 50 ներարկիչներ:
Ի. Պ.