«Հայկական տեղեկատվական կենտրոնից» հայտնում են, որ «Մրրո հայ ազգային արվեստի համակարգը» նոյեմբերի 9-ին ժամը 19.00-ին ներկայացնելու է Մուշեղ Իշխանի «Կիլիկիո արքան» բեմադրությունը: «Կիլիկիո արքան» բեմադրվելու է Երեւանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Բեմադրիչը Գայանե Ասլանյանն է, երաժշտական ձեւավորումը կատարել է Արսեն Գրիգորյանը: Գլխավոր դերերում հանդես են գալու Դավիթ Գասպարյանը, Արա Գեւորգյանը, Մարիամ Դավթյանն ու Գայանե Բալյանը:
Ի. Պ.