Ինչպես տեղեկացանք «Վիվասել-ՄՏՍ»-ից, ընկերությունն առաջարկել է նոր` «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ+» հետվճարային սակագնային պլանը: Համաձայն դրա, ֆիքսված ամսավճարով, առաջարկվում է ձեռք բերել 10 ԳԲ գերարագ ինտերնետ, որը սպառելուց հետո կարելի է շարունակել օգտվել ինտերնետից` ամսական վճարելով 12 հազար դրամ եւ այդքան էլ երաշխիքային կանխավճար, որը հաշվանցվում է 3-րդ ամսին: Ցերեկային ժամերին առավելագույն արագությունը 128 կբիթ/վրկ, իսկ գիշերային ժամերինՙ 1024 կբիթ/վրկ: Այս փաթեթով տրամադրվում է նաեւ ամսական 100 ներցանցային անվճար SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն, իսկ մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում, «ՄՏՍ կոնեկտ» 3G մոդեմը տրվում է անվճար:
Ա. Մ.