«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2010-11-03 | #202, 2010-11-04 | #203, 2010-11-05


«ՍՊԱՍԵԼՈՎ ԵՐԱԶԻՆ»

Բեմադրիչ, դերասան եւ թատերագետ Ժիրայր Փափազյանը եւ Ֆրանսիայի «Իրինա Բրուք» թատերախումբը Կանադայի Քվեբեկի նահանգի ութ քաղաքներում եւ Նյու Յորքում ներկայացնելու են «Սպասելով երազին» թատերգությունը, որը հիմնված է Շեքսպիրի «Կեսգիշերային երազ» նշանավոր կատակերգության վրա: Պահելով շեքսպիրյան ավանդությունը` ներկայացման մեջ միայն տղամարդիկ են հանդես գալիս: Դերակատարները 6 հոգի են, նրանցից 2-ը հայազգի են` Ժիրայր Փափազյանն ու Հովնաթան Ավետիքյանը: «Ապագայ» շաբաթաթերթից տեղեկացանք, որ վերջին 5 տարիների ընթացքում «Սպասելով երազին» թատերգությունը ներկայացվել է նաեւ Եվրոպայի լեփ-լեցուն դահլիճներում, իսկ Հյուսիսային Ամերիկայում ներկայացվում է վերջերս` հոկտեմբերից:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4