«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2010-11-05 | #204, 2010-11-06 | #205, 2010-11-09


ԾՆՈՂՆԵՐԻՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԹՈՒՅԼԱՏՐԵՑԻՆ, ՍԱԿԱՅՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՍՊԱՅԱԿԱԶՄԸ ՆԵՐԿԱ ՉԷՐ

Երեկ մեկնարկեց 2010-ի աշնանային զորակոչը, որը կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 31-ը: Ավանդաբար զորակոչի մեկնարկի օրը հանրապետական հավաքատեղիում տեղի է ունենում միջոցառում` ՀՀ ՊՆ-ի բարձրագույն սպայակազմի, տարբեր արտիստների մասնակցությամբ: Այս տարվա մեկնարկը, սակայն, փոքր-ինչ անսովոր էր. նախ զորակոչիկների ծնողներին եւ հարազատներին առաջին անգամ թույլատրել էին մտնել հավաքատեղիի տարածք, ապա նաեւ` այստեղ չէր հանրապետության բարձրագույն սպայական կազմը: Հանրապետական հավաքետեղիի բժշկական հանձնաժողովի նախագահ Արսեն Մելքոնյանը , խոսելով միայն զորակոչի առաջին օրվա մասին, ընդգծեց, որ օրվա զննումները ցույց են տվել, որ նորակոչիկների շրջանում հիվանդությունների թիվը նվազել է. «Մտահոգիչ ախտորոշումներ, սակայն, կան, դրանք հատկապես սրտային հիվանդություններ են», նշեց Մելքոնյանը` հավելելով, որ արդեն իսկ մեկ զորակոչիկի` սրտի խնդիրների պատճառով, ուղարկել են կրկնակի բուժզննման: «Ես ուզում եմ շեշտել, որ այս զորակոչը դրական միտումներ ունի, մենք ավելի վատ պայմաններում ենք աշխատել: Սակայն ընդհանուր առմամբ` թե որքանով է կայացած այս զորակոչը, հնարավոր կլինի ասել մի քանի շաբաթ հետո», նշեց Մելքոնյանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4