Թուրքիայում կարտադրվի դիպուկահար «Իստիգլալ» զենքի նոր տարատեսակը: Այս մասին ադրբեջական APA լրատվական գործակալությանը հայտնել է «Մակինա վե քիմիա» կազմակերպության գլխավոր տնօրեն Ունալ Օնսիփաքիօղլուն: Նրա խոսքով, ադրբեջանական կողմի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, ընկերությունը կարտադրի «Իստիգլալ» դիպուկահար հրացանի IST-12,7 մոդելը: Կազմակերպության տնօրենը նաեւ նշել է, որ «Իստիգլալն» ունի մի շարք առանձնահատկություններ եւ բացառված չէ, որ կիրառվի Թուրքիայի զինված ուժերում:
Հ. Ա.