«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացանք, որ 2007 թվականից իրանահայ համայնքի հովանավորությամբ հիմնադրամը ծրագրեր է իրականացնում Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքում: Նոյեմբերի 4-ին Թեհրանի հայոց թեմի թեմական խորհրդի հովանավորությամբ հիմնադրամը շահագործման հանձնեց Նռնաձորի նորակառույց ջրամատակարարման համակարգը: Ամսի 4-ի միջոցառման վերջում Իրանի մեր հայրենակիցները դպրոցական պայուսակներ նվիրեցին գյուղի 34 աշակերտների եւ խոստացան հաջորդ այցի ժամանակ գրքեր նվիրել Նռնաձորի ու հարեւան գյուղերի դպրոցական գրադարաններին:
Ի. Պ.