«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2010-11-09 | #206, 2010-11-10 | #207, 2010-11-11


ՀԱԿ-ՈՒՄ «ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՏ ՀՈՒՅՍԵՐ ՉԵՆ ԿԱՊՈՒՄ

Երեկ «Ազգ» օրաթերթը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հեղինակած «Հանրահավաքների մասին» նոր օրենքի նախագիծը, որի համաձայն կամայական դրսեւորումները պետք է հասնեն նվազագույնի: Նոր նախագծով միայն ծայրահեղ դեպքերում պետք է դադարեցվեն հանրահավաքների անցկացումը, իսկ լիազոր մարմինը` հանրահավաքի անցկացումը մերժելու պարագայում պետք է ոչ միայն բացատրություն ներկայացնի, այլեւ լսումներ կազմակերպի:

Մեկնաբանելով «Հանրահավաքների մասին» նոր օրենքի նախագիծըՙ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը «Ազգի» հետ զրույցում ասաց, որ Հայաստանում վատ օրենքներ չկան, պարզապես դրանք չեն իրագործվում: Նրա խոսքերով, հանրահավաքների մասին ներկայիս օրենքն էլ ժողովրդավարության առումով գտնվում է բարձր մակարդակի վրա, պարզապես օրենքի դրույթները չեն իրագործվում: «Օրենքն այստեղ որեւէ կապ չունի, կարող էին այն չփոխել, որովհետեւ փոփոխված թե անփոփոխ տեսքով ներկայիս իշխանությունները զուրկ են քաղաքական կամքից եւ չեն կարողանում օրենքի սահմաններում գործել», ասաց նա:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4