Նոյեմբերի 7-9-ին Կանադայի մայրաքաղաք Օտտավայում տեղի ունեցած Հակասեմականության դեմ պայքարի խորհրդաժողովին մասնակցել եւ ելույթ է ունեցել «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա թեման վերաբերել է հակասեմականության դեմ պայքարում կառավարությունների եւ խորհրդարանների դերին: Հովհաննիսյանը կապ է տեսել ռասայական խտրականության, ցեղասպանության եւ ցեղասպանության ժխտման ձեւերի միջեւ` նշելով ողջակիզման, հակասեմականության ախտի, Հայոց ցեղասպանության մասին, որոնց զոհն են դարձել աշխարհում փոքրամասնություն կազմող խմբերը, այդ թվում` հայերը: Ծանրանալով պատմության ողբերգություններից դասեր քաղելու եւ դրանց կրկնությունը կանխելու թեմային` Ր. Հովհաննիսյանը մասնավորապես Թուրքիայի վերաբերյալ ասել է, թե վերջինս պետք է Գերմանիայի օրինակով առերեսվի սեփական պատմության հետ` պատասխանատվություն վերցնելով մարդկության դեմ գործած ոճիրների համար:
Մ. Խ.