Նոյեմբերի 11-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությանը` ղեկավար Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաեւ այլ պաշտոնատար անձինք, հատկապես կարեւորվել է կադրերի պատրաստման ու վերապատրաստման, Ղարաբաղում կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրման հարցերը: Շեշտելով, որ անհրաժեշտ է պահպանել համագործակցության առկա մակարդակը, Բակո Սահակյանը նշել է, որ Ղարաբաղում նույնպես արդի տեխնոլոգիաների կիրառումը համարում են տնտեսության զարգացման հիմնական պայմաններից մեկը:
Հ. Ա.