«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2010-11-12 | #209, 2010-11-13 | #210, 2010-11-16


ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կրթական հաստատություններում եւ վանքերում տեղի են ունեցել նոր նշանակումներ:

Կոստանդնուպոլիս մշտական ծառայության մեկնելու կապակցությամբ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը ազատվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսչի պարտականություններից: Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցի տեսուչ Տ. Գեւորգ վարդապետ Սարոյանը, ազատվելով դպրանոցի տեսչի պարտականություններից, ս. թ. դեկտեմբերի 10-ից նշանակվել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ:

Սուրբ Գեղարդ վանքի վանահայր Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, ազատվելով վանահոր պարտականություններից, նոյեմբերի 15-ից ստանձնել է Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսչի պաշտոնը:

Տ. Կյուրեղ աբեղա Դավթյանը նշանակվել է Սուրբ Շողակաթ վանքի վանահայր, որի վանահայրը կարգալույծ էր հռչակվել վերջերս:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4