«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2010-11-12 | #209, 2010-11-13 | #210, 2010-11-16


ԵՐԵՎԱՆԻ 193 ԴՊՐՈՑ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԳԻ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Մայրաքաղաքի Վազգեն Առաջին կաթողիկոսի անվան 168 դպրոցում նոյեմբերի 15-ին կայացավ Ռուսաստանի հայերի միության, «ՀցրրՍՌռ ՎՌՐ» հիմնադրամի եւ Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախաձեռնած «Երգը բարեկամության կամուրջն է» ռուսերեն երգի փառատոնի քաղաքային փուլի ամփոփիչ համերգը: Ինչպես նշեց քաղաքապետարանի կրթության բաժնի պետ տիկին Սողոմոնյանը, Երեւանում փառատոնին մասնակցել են 2000-ից ավելի աշակերտներ` մայրաքաղաքի 193 դպրոցներից: Երեւանցի երեխաների ռուսերեն կատարումներին հետեւելու էին եկել ներկայացուցիչներ ՌԴ դեսպանատնից, քաղաքապետարանից, տարբեր ստեղծագործական միություններից: Կոմպոզիտոների միության նախագահ, փառատոնի բարեկամ Ռոբերտ Ամիրխանյանը նաեւ ժյուրիի կազմում էր: Մայրաքաղաքում էլ երեխաները հանդես եկան փայլուն կատարումներով, սակայն, միգուցե «ցավոք», իսկ ավելի ճիշտ` ի պատիվ մեր մարզերի, շրջաններում փառատոնի մասնակիցները շատ ավելի բարձր մակարդակի երգարվեստ ներկայացրին: Այնուամենայնիվ, կրկնենք, Երեւանում եւս փայլուն կատարումներ կային: Ընդ որումՙ մայրաքաղաքի աշակերտները հիմնական շեշտադրումներն արել էին երգի բեմական ներկայացման վրա. 168 դպրոցի բեմում իրոք փոքրիկ, գեղեցիկ բեմադրությունների ականատես եղանք:

Ինչեւէ, ավարտվեց «Երգը բարեկամության կամուրջն է» ռուսերեն երգի համադպրոցական փառատոնի մարզային փուլը: Այժմ բոլոր մարզերից 5-ական հաղթողները կժամանեն Երեւան, որտեղ նրանց կմիանան մայրաքաղաքի 5 հաղթողները: Հանրապետական փուլից, ըստ ոլորտների, ընդհանուր հաղթողներին որոշելուց հետո, նոյեմբերի վերջին օրերին Երեւանում տեղի կունենա փառատոնի գալահամերգը: Ինչպես վկայում են նախաձեռնող- կազմակերպիչները, փառատոնը կլինի շարունակական` հաջորդ տարիներին, հնարավոր է նաեւ միջազգային` ներառելով ԱՊՀ այլ երկրների աշակերտներին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4