«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#209, 2010-11-13 | #210, 2010-11-16 | #211, 2010-11-17


«ԲՈՐԵՆԻՆ ԱՀԻՑ Է ՈՌՆՈՒՄ»

Երկու ՀՀԿ-ական երեկ ԱԺ հայտարարությունների ժամին բավական պատկերավոր են արտահայտել իրենց խոսքը` մեկը նախշելով Ալիեին, մյուսը` Տեր-Պետրոսյանին:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, նշելով ամենալայնածավալ վերջին զորավարժությունների մասին Արցախում, որը, նրա խոսքով, ցույց է տալիս Բաքվի կայծակնային պատերազմի միֆի փուչիկ լինելը` մեխեց. «Ալիեւ կրտսերը պետք է դասեր քաղի իր նախորդների տխրահռչակ քաղաքականությունից, որի արդյունքում Ադրբեջանը խուճապահար փախավ իր իսկ սանձազերծած պատերազմից: Մեր արեւելյան հարեւաններին պետք է հիշեցնեմ, որ 1994 թվականին արցախցիներից հրադադար է խնդրել հենց Ալիեւ հայրը, իսկ Ալիեւ կրտսերի հուսահատված հոխորտանքները վկայում են, որ բորենին ահից է ոռնում: Իսկ Արտակ Զաքարյանն, անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերջին հանրահավաքում արտահայտած մտքերին, հայտարարեց. «Ակնհայտ է, որ երբ բացակայում է ազգի եւ հայրենիքի գիտակցումը, ու չկա նրան ծառայելու կամքը, նյութապաշտական, փառասիրական եւ այլ կարգի «ես»-երը գալիս են մասնատելու ազգային օրգանիզմը: Եվ պատահական չէ, որ քաղաքականությամբ զբաղվող հայն իր անհասկանալի հայացքներին ծառայելու ճանապարհին էժան աջակցություն ստանալու նպատակով ազգայինը միտումնավոր որակում է իբրեւ ռաբիսՙ մոռանալով, որ ինչն ուղղված է ազգայինի դեմ, ուղղված է նաեւ մարդկության դեմ», հավելելով, թե «հանրահավաքային էպոպեան վկայում է, որ մեր ժողովրդին ու պետությանը պետք չեն ընդդիմություն բեմադրող գաղափարախոս ռեալիստներ, ինչպես նաեւ երազկոտ ճակատագրապաշտներ, այլ անհրաժեշտ են արտաքին եւ ներքին քաղաքական կյանքի իրական պայմանները գործով իմացող գաղափարական գործիչներ»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4