«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2010-11-16 | #211, 2010-11-17 | #212, 2010-11-18


ՎԻՇԱՊՆԵՐԻ ԱՅԳԻՆ ՉԻ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ՀՀԿ-Ի ԿՈՂՄԻՑ

Երեկ Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց Նորքի 2-րդ զանգվածում հայտնի հեթանոսական հուշարձաններ ունեցող Վիշապների այգու վերաբերյալ, որը երկու գիշերում ցանկապատվել է, այնտեղ ծառեր են հատվել եւ խոսակցություն կա, թե այնտեղ բազմահարկ շենք է կառուցվելու: Փոստանջյանին հետաքրքրում էր, թե հանրային տարածք համարվող պուրակներն ու այգիներն ինչպե՞ս են օտարվում, երբ դա օրենքով արգելվում է: Ընդ որում` այգու դռանը ցուցանակ կա, որ պահպանվում է ՀՀԿ-ի կողմից: Ի պատասխան` բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տեղեկացրեց, որ ստացել են ահազանգը, ստեղծել աշխատանքային խումբ, պետք չէ ՀՀԿ -ի հետ կապել, ՀՀԿ-ի բալանսում այդպիսի տարածք չկա: Նրան միացավ նաեւ ԱԺ նախագահը` նկատելով, թե պետք չէ կապել ապօրինությունը կուսակցության անվանը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4