ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի` Գյուլի հայտարարության եւ հայ-թուրքական հարաբերությունների ներկա պահի, լուռ դիվանագիտության մասին հարցին ի պատասխան արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը արդեն որերորդ անգամ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պնդեց. «Նոր բանակցություններ չեն վարվել եւ չեն վարվում թուրքական կողմի հետ: Եթե թուրքական կողմն անկեղծ է իր ցանկության մեջՙ կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները, ապա մի պարզ բան պետք է անիՙ վավերացնի եւ իրագործի առանց նախապայմանների եւ այլեւայլի արձանագրությունները», հավելելով, որ եթե առանց նախապայմանների արձանագրությունների վավերացումն անընդունելի է թուրքերի համար, ապա այդ գործընթացը ոչ միայն առաջ չի գնա, այլեւ կձախողվի թուրքերի պատճառով: Այստեղ մեկնաբանության անցավ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Թուրքը մնում է թուրք. ի՞նչ պետք է անենք»:
Մ. Խ.