Մոսկվայում երեկ տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը, հանդիպմանը շարունակվել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող օրակարգային հարցերով:
Նման մի հանդիպում էլ տեղի էր ունեցել նոյեմբերի 6-ին: Մոսկվայում աշխատանքային հանդիպում էին ունեցել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը եւ Էլմար Մամեդյարովը: Ըստ այդ հանդիպման պաշտոնական հաղորդագրության, Աստրախանում հոկտեմբերի 27-ին կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությամբ, նախարարների բանակցությունների օրակարգում են եղել արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:
Ա. Հ.