«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2010-11-19 | #214, 2010-11-20 | #215, 2010-11-23


ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԿԱՆՑԿԱՑՆԻ` ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Երեկ Թուրքիա է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարարության տեսչական խումբը` Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) մասին պայմանագրի շրջանակներում տեսչություն անցկացնելու նպատակով:

Հայաստանի պաշտպանական գերատեսչության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, տեսչությունը նպատակ է հետապնդում հայտարարված վայրում` Բայազետ քաղաքում տեղակայված զորամասում ստուգել ԵՍԶՈւ պայմանագրով սահմանված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի քանակական սահմանափակումների պահպանումը:

Սա հայկական տեսչական խմբի երկրորդ այցն է Թուրքիա: 2010 թվականի մարտին հայկական տեսչություն է անցկացվել 1999 թվականի Վիեննայի փաստաթղթի շրջանակներում եւ ներառել է ստուգումներ Սարիղամիշում, Ղարսում, Արդահանում ու Իգդիրում տեղակայված զորամասերում: Վիեննայի փաստաթղթին հակասող փաստեր չեն գրանցվել:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4