«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2010-11-20 | #215, 2010-11-23 | #216, 2010-11-24


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄՈՆԹԵԲԵԼՈՆ ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ ԵՆ

Շարունակվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի այցը ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգ: Նոյեմբերի 22-ին Սահակյանը այցելել է Մոնթեբելո քաղաք եւ հադիպում ունեցել քաղաքային խորհրդի անդամների հետ` քաղաքապետ Ուիլյամ Մալինարիի գլխավորությամբ: Իր խոսքում ԼՂՀ նախագահը կարեւորել է Մոնթեբելոյի իշխանությունների հաստատակամությունը Արցախի հետ հարաբերությունների զարգացման գործում, որի լավագույն դրսեւորումներից է մայրաքաղաք Ստեփանակերտի հետ քույր քաղաքների պայմանագրի ստորագրումը:

Բակո Սահակյանը քաղաքային իշխանություններին շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին սատարելու սկզբունքային դիրքորոշման համար: Քաղաքապետ Մալինարին իր հերթին հրապարակել է քաղաքային խորհրդի հռչակագիրը, որտեղ տեղական իշխանությունները ողջունել են Արցախի Հանրապետության նախագահին ու նրա գլխավորած պատվիրակության այցը եւ պատրաստակամություն հայտնել ըստ ամենայնի խորացնել եւ ընդլայնել հարաբերությունները հայկական երկրորդ հանրապետության հետ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, այնուհետեւ նախագահ Սահակյանն այցելել է Մոնթեբելոյի Հայկական կենտրոն, հանդիպել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումներին մասնակցում էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գրիգոր Հովհաննիսյանը, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նահագահ Նորեկ Գասպարյանը, պաշտոնատար այլ անձինք: Բակո Սահակյանն իր այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել նաեւ ամերիկահայ բարերարների հետ:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4