«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2010-11-20 | #215, 2010-11-23 | #216, 2010-11-24


«ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆԸ» ՇԱՐՈՒՆԱԿԵԼ Է ԱԿՏԻՎ ՎԱՐԿԱՎՈՐՈՒՄԸ

«ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը երեկ լրագրողներին ներկայացեց բանկի այս տարվա 9 ամիսների գործունեության արդյունքները: Նա մասնավորապես նշեց, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել վարկավորման վրաՙ շարունակել են ակտիվորեն ինչպես կորպորատիվ հաճախորդների վարկավորումը, այնպես էլ մանրածախ վարկավորումըՙ ավտովարկեր, նորոգման վարկեր, հիպոթեկային վարկեր եւ այլն: Բանկի ղեկավարի համոզմամբ, տարին դժվար էր, բայց իրենց ցուցանիշները վատը չեն: Մասնավորապես, զուտ եկամտի առումով «ՎՏԲ-Հայաստանը» առաջինն է Հայաստանի բանկային համակարգումՙ մոտ 3,2 մլրդ ցուցանիշով: Ավելացել են նաեւ ֆիզիկական անձանցից ներգրավված միջոցները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մատուցած ծառայությունների ծավալը, թողարկված վճարային քարտերի քանակը եւ այլն:

Բանկի ցուցանիշները ներկայացնելուց հետո Վալերի Օվսյաննիկովը պատասխանեց լրագրողների հարցերին: Հայկական դրամի վարքագծի վերաբերյալ տրված հարցին պատասխանելովՙ «ՎՏԲ-Հայաստան» բանկի գլխավոր տնօրենը ճիշտ համարեց Կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի ամրապնդման քաղաքականությունը, ավելացնելով, որ 2009-ի կտրուկ արժեզրկումից հետո դրամն այժմ գտնվում է իր արժեքին համապատասխան միջակայքում:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4