«Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկը Հայաստանում բացառիկ հիմունքներով սկսում է թողարկել American Express Gold քարտը: Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց բանկի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը: Նա մասնավորապես տեղեկացրեց, որ քարտը տրամադրում է նաեւ բազմաթիվ ծառայություններ, մասնավորապես` ճանապարհորդական աննախադեպ փաթեթ, որը ներառում է հատուկ ճանապարհորդական առաջարկներ եւ ապահովագրություն:
«Ես հպարտ եմ, որ համաշխարհային մակարդակի այս պրոդուկտը հիմա արդեն թողարկվում է Հայաստանում: Համոզված եմ, որ քարտը կապացուցի իր բացառիկ վճարային գործիք լինելու փաստը Հայաստանի վճարունակ, պահանջկոտ եւ գործունյա հաճախորդների համար», իր հերթին նշեց American Express ընկերության փոխնախագահ Ալեքս Ֆրբերը:
Ա. Մ.