«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#214, 2010-11-20 | #215, 2010-11-23 | #216, 2010-11-24


ՀԱՅԿԱԿԱՆ ՍՆՆԴԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

«Արմպրոդէքսպո» ամենամյա 10-րդ միջազգային պարենային ցուցահանդեսը երեկ բացվեց Երեւանում: Ցուցահանդեսի բացմանը մասնակցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց տաղավարներով, ծանոթացավ ներկայացրած ապրանքատեսակներին, զրուցեց գործարարների հետ:

«Արմպրոդէքսպո»-ի կազմակերպիչ Ագրոբիզնեսի զարգացման կենտրոնի տնօրեն Արմեն Դավթյանը, կարեւորելով միջոցառման նշանակությունը, ասաց, որ այստեղ ներկայացվում են մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումները, տեղի են ունենում գործարար հանդիպումներ արտադրողների եւ իրացնող կազմակերպությունների ներկայացուցիչների միջեւ:

Տեղեկացնենք, որ այս ցուցահանդեսի մասնակիցների թիվը գերազանցում էր 6 տասնյակը, որոնց թվում էին Հայաստանի սննդարդյունաբերության ինչպես հանրահայտ, այնպես էլ նորաստեղծ ընկերությունները: Մասնակիցների թվում էին նաեւ գերմանական, ավստրիական, բելառուսական ընկերություններ: Ցուցահանդեսը բացվել է կառավարության շենքում եւ կգործի մինչեւ նոյեմբերի 26-ը:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4